Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 29-ի մամուլի ասուլիսում Երևանին հորդորել է հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով։ «Վարչապետ Փաշինյանն ինքն է ասել, որ ճիշտ է համարում հանրաքվե անցկացնել այն մասին, թե որտեղ պետք է լինի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ու՞մ, թե՞ Եվրամիությունում։ Մենք կխնդրեինք, որ դա արվի հնարավորինս շուտ»,- ասել է Պուտինը։               
 

Հայաստանը՝ երեք ուժային կենտրոնների քաղաքատնտեսական շահերի խաչմերուկում

Հայաստանը՝ երեք ուժային կենտրոնների քաղաքատնտեսական շահերի խաչմերուկում
28.05.2026 | 21:32

Հունիսի 7-ի ընտրություններին շատ մոտ աշխարհաքաղաքական կենտրոններից՝ Մոսկվայից, Բրյուսելից և Վաշինգտոնից, մեկը մյուսին հաջորդելով, եղան եռակի նշանակության ուղերձներ, որոնք ընդգրկում էին երեք բաղադրիչ: Դրանք ՀՀ գործող իշխանությանը հղվեցին և միաժամանակ ունեին ոգևորող-նախազգուշացնող-համոզող տոնայնություն՝ որոշակի խոստումներով:

Սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով եղավ Մոսկվայում և բանակցեց Պուտինի հետ, հետո ԵՄ համայնքի բոլոր պետական ղեկավարները հավաքվեցին Երևանում, իսկ հետո 40 րոպեանոց այցով Երևան ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն: Չմանրամասնելով բանակցությունների, զրույցների, կնքված փասթաթղթերի բովանդակությունը՝ իմ տպավորությամբ դրանք բոլորն էլ ունեին նույն տրամաբանությունը: Այն կարելի է ձևակերպել մեկ նախադասությամբ. «Եթե վերընտրվելուց հետո ձեր արտաքին քաղաքական վեկտորը ուղղված լինի մեր կողմը՝ կունենաք սա, եթե ոչ՝ կկորցնեք այս մյուսը»: Թե ինչ կկորցնենք կամ ինչ ձեռք կբերենք, արդեն բոլորս էլ տեղեկացանք: Երևանին հղված խոստում-ուղերձների մեջ կա միայն մեկ տարբերություն: Դրանք Բրյուսելից և Վաշինգտոնից ձևակերպված են միայն թղթի վրա, Մոսկվայից եկած ուղերձները վերաբերում են արդեն տասնամյակներ շարունակ գործող առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության դադարեցման նախազգուշացմանը: Այսինքն, առաջիկա ընտրությունները լինելու են նաև արտաքին քաղաքական վեկտորի ընտրության հանրաքվե: Հայաստանը ներկա պահին երեք ուժային կենտրոնների համար տարածաշրջանում ազդեցության հաստատման շատ կարևոր նշանակություն ունի: Դրանով էլ պայմանավորված է այս մեծ շահագրգռվածությունը ՀՀ ներքաղաքական գործընթացների արդյունքների նկատմամբ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ